ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մի օր դուրս եք գալու և աշխատանքի վայր չեք հասնելու»

«Մի օր դուրս եք գալու և աշխատանքի վայր չեք հասնելու»
06.12.2013 | 14:11

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ շարունակում է «սպառնալ», որ եթե Երևանի քաղաքապետարանն իրենց պահանջը չբավարարի` կհրաժարվեն սպասարկել հանրությանը: Հիշեցնենք` նրանց պահանջը տրանսպորտի սակագինը 100 դրամով բարձրացնելն է: Այսօր «Հենարան» ակումբում նրա հերթական մամուլի ասուլիսն էր, որի ժամանակ նա տեղեկացրեց, որ իրենց միությունը երկրորդ նամակն է հղել քաղաքապետարանին, և եթե մինչև հունվարի 1-ը տրանսպորտի սակագինը չբարձրանա` իրենք գործադուլ կանեն: «Մենք չենք գործադուլ անելու, երթուղիներն են կանգնելու: Մի օր դուրս եք գալու և աշխատանքի վայր չեք հասնելու»,-վախեցրեց նա` նշելով, որ փոխադրող կազմակերպություններից մեկը երկու երթուղուց արդեն հրաժարվել է` 4 և 17 համարի ավտոբուսներից, քանի որ վնասն այնքան մեծ էր, որ այլևս իմաստ չունի աշխատել: Երկու միկրոավտոբուսային երթուղի հրաժարվելու հայտ է ներկայացրել` 7 և 17 համարները, իսկ 23 երթուղին արդեն չի աշխատում: «Փոխադրողներն էլ չեն դիմանում: Նրանք անհամբեր սպասում են տրանսպորտի սակագնի հարցը քննարկող քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի նիստին»,-ասաց նա:
Հարցին` որ եթե, ի վերջո, ուղեվարձը թանկանա, արդյո՞ք տրանսպորտի որակը կվարելավվի, Հ. Եղիազարյանն ասաց, որ պետք չէ մտածել, որ հենց ուղեվարձը թանկանա, հաջորդ օրվանից կախարդական փայտիկով ամեն ինչ կբարելավվի. «Մեզ ասեք՝ որքան եք նախատեսում ուղեվարձը, կնստենք փոխադրողներով կորոշենք այդ ուղեվարձով մեր աշխատանքը շահութաբե՞ր է, թե՞ ոչ: Եթե վնասաբեր է, չենք աշխատի»,-շարունակեց բանախոսը` դարձյալ կրկնելով, որ իրենց պահանջը 200 դրամ ուղեվարձ սահմանելն է` 50 դրամը դոտացիա, 150-ը` քաղաքացիները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ